«Շատ ծանոթ հետնապատկեր ա. Պատերազմի օրերին աշխատավայրի փայտյա պահարանի մոտից լայվ մտնելը». Աղասի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Շատ ծանոթ հետնապատկեր ա. Պատերազմի օրերին աշխատավայրի փայտյա պահարանի մոտից լայվ մտնելը». Աղասի Միքայելյան

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«Շատ ծանոթ հետնապատկեր ա. Պատերազմի օրերին աշխատավայրի փայտյա պահարանի մոտից լայվ մտնելը։

Իսկ պատերազմից առաջ տեսնես կառավարության նիստի ժամանակ պարենի պահուսների մասին խոսե՞լ ա։ Պատերազմի հենց առաջին օրը զորքերի տեղաշարժը նկարե՞լ ա։ Ասե՞լ ա, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտված չեն համարի։ Խոստացե՞լ ա թշնամու ոռնաշարը կոտրել։ Չի՞ հորդորել տանը զրահաբաճկոն ու սաղավարտ ունեցողներին ներկայանալ։ Իր կուսակցության մեջ 7 երկրի շպիոն 7ին էլ անհավատարիմ վարկով հեռուստացույց ունեցող մեկը չի՞ գրել Չշշկռվել։

Հ.Գ. Անհամբեր սպասում Զելենսկու Սարիկ Անդրեասյանին ուղղված նամակին, որտեղ նա Սարիկից ներողություն կխնդրի պատերազմի օրերին իր լկտի պատասխանի համար»։



Նման նյութեր