
Կառավարությունը հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։
Կառավարության նախորդ նիստում էլ որոշում էր կայացվել ԱՄԷ Դուբայ քաղաքում բացել Հայաստանի հյուպատոսություն: