«Մերոնք կռվում ու հերոսանում էին անհավասար մարտերում․ որեւէ երկիր մեր կողքը չկանգեց, մեզ չզինեցին». Արա Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Մերոնք կռվում ու հերոսանում էին անհավասար մարտերում․ որեւէ երկիր մեր կողքը չկանգեց, մեզ չզինեցին». Արա Ղազարյան

Հաղորդավար Արա Ղազարյանը Ուկրաինայում իրավիճակի ֆոնին ֆեյբսուքյան էջում գրառում է կատարել արցախյան 44-օրյա պատերազմի մասին։ Գրառման վերջում Ղազարյանը «հաջորդ տարի Շուշիում» հեշթեգն է օգտագործել։

«Փոքրիկ Հայաստանն ու մի բուռ Արցախը 44 օր հերոսաբար դիմակայեցին ադրբեջանի և թուրքիայի հարձակմանը…

Կռվեցին կանոնավոր, մինչև ատամները զինված թուրքերի, պակիստանցիների ու արաբ վարձկանների դեմ…

Մեր վրա հարձակված վիժվածքը ծերերին գլխատում էր, զինվորներին տանջամահ էր անում, խաղաղ բնակչության գլխին արգելված ֆոսֆորային ռումբեր էր լցնում:

Բայրաքթարներից խոցում էր ավտոշարասյուններն ու պղծում, ավիրում և քանդում էր այն ամենն, ինչը հայինն է ու հայկական է…

Մերոնք կռվում ու հերոսանում էին անհավասար մարտերում:

Ու կկռվեին, եթե չդավաճանվեին, չծախվեին ու վաղօրոք պլանվորված պարտության թատերաբեմում հայտնված չլինեին:

Մեզ ոչ մեկ չփարատեց, որևէ երկիր մեր կողքը չկանգեց, մեզ չզինեցին ու մեր խաթր մեր թշնամուն չպատժեցին…

Անգամ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված սպանդը չդատապարտվեց, աշխարհի ոչ մի երկրի ղեկավար կոշտ հայտարարություն չարեց: Իսկ պատժամիջոցների մասին էլ չխոսենք:

Մենք մեն մենակ էինք:

Կռվի դաշտում զինվորն էր, թիկունքում՝ մաքառող հայը և դրսում օր ու գիշեր տառապող Սփյուռքը:

Ու վերջ:

Իսկ այդ կռվում մենք կհաղթեինք, եթե կռիվն էլ կռվի պես լիներ:

Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում:

Ամեն բան համեմատության ժամանակ է արժևորվում:

Փառք Հայ Զինվորին:

Փառք հերոս Հայ Ազգին:

Կներեք, որ գրառումս պացիֆիստական չստացվեց… »,- գրել է Ղազարյանը։



Նման նյութեր