Կեղծ գերուց մինչև Մարիուպոլի հրետակոծություն. ուկրաինական ֆեյքերի դեմ պատերազմ է ընթանում
Advertisement 1000 x 90

Կեղծ գերուց մինչև Մարիուպոլի հրետակոծություն. ուկրաինական ֆեյքերի դեմ պատերազմ է ընթանում

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակի մասին տեղեկությունները ստացվում են տարբեր աղբյուրներից, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական։ Եվ այս ֆոնին քիչ չեն նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում և մոլորության մեջ են գցում հանրությանը։ «Война с фейками» Telegram – ալիքը տեղեկություն է հավաքել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ամենաաղաղակող ֆեյքերի մասին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ամենատարբեր Telegram-ալիքները տարածում են «Նիժնի Նովգորոդից ռուս գերու» մասին տեսանյութը։ Ուկրաինայի զինված ուժերը իբր գերել են նրան։

«Մարդու վրա ՌԴ զինված ուժերի հաստիքային գույներով բաճկոն է գցած, դրա վրայից հանվել է համազգեստի նշումների մի մասը։ Ընդ որում, տվյալ բաճկոնի տակ «ռազմագերու» հագին կանոնադրական կիտել է և Ուկրաինայի ԶՈւ տաբատ՝ «Դուբոկ» գույներով։ «Գերիների» հետ երկխոսության մեջ ֆրիկատիվ բաղաձայները վկայում են այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, նա Նիժնի Նովգորոդի բնակիչ չէ, այլ միանգամայն կարող է Ուկրաինայի բնակիչ լինել», – գրում է «Война с фейками» ալիքը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, դա բեմադրված տեսանյութ է:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր