ՄԻՊ-ի գրասենյակը «Ֆեյսբուք»-ում իր էջի նախկին կառավարողներից չի ստացել էջի կառավարման թույլտվություն
Advertisement 1000 x 90

ՄԻՊ-ի գրասենյակը «Ֆեյսբուք»-ում իր էջի նախկին կառավարողներից չի ստացել էջի կառավարման թույլտվություն

«Ֆեյսբուք»-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին դեռևս չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի կայքը։

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հարգելի հետևորդներ,

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia) ստեղծվել և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Մինչ այդ հայցելով ձեր ներողամտությունը՝ խնդրում ենք հետևել Պաշտպանի պաշտոնական կայքի թարմացումներին»,- ասված է իրազեկման մեջ։