
Աննա Հակոբյանն այցելել է Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը։
Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան:
Նրա նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր:
Այցի շրջանակներում տիկին Հակոբյանն այցելեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերություն, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին: