Ինչպես սիրել սեփական մարմինը և կոտրել կարծրատիպերը
Advertisement 1000 x 90

Ինչպես սիրել սեփական մարմինը և կոտրել կարծրատիպերը

Կարծրատիպերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Դրանք ստեղծում է մեդիան, իսկ զարգացնում են մարդիկ: Մեդիան հստակ պատկեր է տալիս՝ ինչպիսին պետք է լինի կինը: Ինչպիսի արտաքին տեսքն է համարվում գեղեցիկ, որոշում է մեդիան՝ թունավորելով կանանց կյանքը և նրանց ստիպելով կոմպլեքսավորվել սեփական ինքնատիպ գեղեցությունից: Բոլոր մարմիններն են գեղեցիկ, և այսօր 168.am-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն սիրել սեփական մարմինը և անտեսել մեդիայի և հասարակության արժեք չունեցող կարծրատիպերը:

  1. Զբաղվեք սպորտով

Նիհարելու համար չէ, այլ առողջության: Կարևոր չէ՝ ինչպիսի կազմվածք ունեք, սպորտով զբաղվելը կօգնի մարմինը պահել ներդաշնակության մեջ: Կարող եք ընտրել մարզասրահ կամ լողավազան այցելելու տարբերակը, բայց տնային մարզանքը կամ այգում առավոտյան վազքը նույնպես հրաշալի տարբերակներ են: Այս հարցում ևս անտեսեք գովազդները, որոնք ստիպում են համապատասխանել կեղծ չափանիշների: Զբաղվեք այն սպորտաձևով և այն պայմաններում, որոնք հարմարավետության զգացում են տալիս Ձեր մարմնին:

Set of hand drawn plus size young women with smartphone. Girls of various looks and body types are photographed in trendy swimwear colors. Vector stock illustration isolated in cartoon style.

  1. Հրաժարվեք խիստ սննդակարգից

Մոդելային կազմվածքը երազանք է բազմաթիվ կանանց և աղջիկների համար, ինչին վերջիններս ձգտում են ամենածայրահեղական տարբերակներով: Բայց հրաժարվելով առավոտյան սուրճի հետ տաք կրուասանից, հիշեք, որ այդ նույն մոդելները, որոնց կազմվածքին նախանձում եք Դուք, երազում են այն բոլոր ուտեստների մասին, որոնցից իրենք զրկված են աշխատանքի բերումով: Կերեք այն ամենը, ինչը երջանկացնում է Ձեզ, միայն հիշեք չափավորության մասին:

  1. Լավ օրինակներ

Մեդիան ինքը տարիների ընթացքում հասկացավ, որ նիհարության պրոպագանդան ոչ մի լավ արդյունքի չի բերի: Գեր կանանց դժվար էր հագուստ գնել, ինչի պատճառով շատերն այլ տարբերակ չէին գտնում, քան նիհարելը: Այնպիսի կանանց պայքարի շնորհիվ, ինչպիսիք են պլյուս-սայզ մոդելներ Էշլի Գրեհեմը, Իսկրա Լոուրենսը, Թես Հոլիդեյը, բոդի-պոզիտիվ արշավները կարողացան փոխել նորաձևության աշխարհը՝ այն դարձնելով հասանելի տարբեր կազմվածքներ ունեցող կանանց:

  1. Գիրությունը տգեղություն չէ

Հավանաբար լսել եք այսպիսի արտահայտություն՝ «Գեր ես, բայց գեղեցիկ»: Գեր լինել չի նշանակում՝ լինել տգեղ: Մարմինները տարբեր են, և այդ տարբերությունը միայն հրաշալի է: Որքան անհետաքրքիր կլիներ աշխարհը, եթե բոլորն ունենային միանման կազմվածք: Եվ հիշեք՝ Վերածննդի ժամանակաշրջանում փարթամ մարմինները լավագույն նկարիչների մուսան էին:

  1. Առողջ սեռական կյանք

Լինել գեր, չի նշանակում՝ լինել զրկված սեքսուալությունից:

Հետազոտություններն ապացուցում են՝ տղամարդու ուղեղը փարթամ մարմինն ընկալում է՝ որպես պարգև, և թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպիսին կարող են թողնել թմրանյութերը և ալկոհոլը: Վայելեք Ձեր մարմնի հնարավորությունները, սիրեք այն և թույլ տվեք նրան լինել սիրված՝ զերծ անառողջ չափանիշներից:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան

Գլխավոր լուսանկարը՝ Լի Բրեյմի

Իլյուստրացիան՝ Լարիսա Զայցևայի