Anonymous-ը վերջնագիր է ներկայացրել Պուտինին
Advertisement 1000 x 90

Anonymous-ը վերջնագիր է ներկայացրել Պուտինին

Anonymous հաքերային խումբը ձայնագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական կոչը։ Նրանք պահանջում են, որ նա անհապաղ հրաժարական տա եւ ասում են, որ «հատուկ օպերացիա» են պատրաստել ՌԴ նախագահի համար։ Anonymous-ը համապատասխան տեսաուղերձը հրապարակել է Twitter-ում։

«Երևի հիշում եք, թե ինչպես մեր խումբը կոտրեց «Ռոսկոմնադզորի» կայքը 2018 թվականին, պարոն Պուտին, հիշո՞ւմ եք, թե ինչպես պարտվեցիք Աֆղանստանին, հիմա մենք հրապարակել ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները: Այնտեղ կայքին էլ. փոստեր և գաղտնաբառեր, և հիմա այս տվյալների բազան Twitter-ում է` ազատ հասանելիությամբ: Ձեր՝ Ֆինլանդիային և Շվեդիային սպառնալու վերջին փորձը ամոթալի է։ Դուք սպառնում եք այս երկրներին, եթե նրանք անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այսօր մենք կոտրել ենք Դաշնային հակամենաշնորհային ծառայության, Կրեմլի և Russia Today-ի կայքերը և Ռուսաստանի իշխանությունների հետ առնչվող այլ կայքեր»,- ասել է Anonymous-ը։

Բացի այդ, հաքերները հայտնել են, որ պատրաստվում են հրապարակել տարիներ շարունակ թաքցվածը։ Anonymous-ը խոստացել է, որ այս տեղեկությունը ջախջախիչ հարված կլինի Պուտինի և նրա «կոռումպացված խամաճիկների» համար։

«Միայն ժամանակի հարց է, երբ մենք կբացահայտենք այն կեղտը, որը դուք փորձում եք թաքցնել հասարակությունից, որին ստորաբար ստում եք: Մենք ցույց կտանք պահարանի յուրաքանչյուր կմախքը: Այժմ մենք պահանջում ենք վերականգնել ուկրաինացի ժողովրդի իրավունքները և հրաժարական տալ»,- ասվում է տեսանյութում։

Հաքերները կոչ են արել նաեւ Anonymous-ի բոլոր անդամներին «փակել Վլադիմիր Պուտինի բերանը սեփական կեղտոտ փողերով»։

lurer.com



Նման նյութեր