Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն անելու փոխարեն, ՀՀ իշխանությունը ընտրել է 3-րդ տարբերակը` թուրքիան։ Ընտրել է դեռևս 2018-ին, երբ զավթում էր իշխանությունը հենց թուրքերի և ադրբեջանցիների օգնությամբ։ Դուք կասեք, որ թուրքիան հենց նույն արևմուտքն է, բայց դա այդպես չէ։ թուրքիան արևմուտքի շահերը ապահովողն է այս տարածաշրջանում, ինչը բնավ չի խանգարում իրեն ունենալ իր սեփական քաղաքականությունն ու մոտեցումները։ Այդ մոտեցումներում մենք, հայերս, աղբ ենք, որից պետք է օր առաջ ազատվել։
Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, բայց հենց սա է իրականությունը։
Ստեղծված իրավիճակում մենք որպես հասարակություն ունենք երկու հստակ քայլ` սատար կանգնել Ռուսաստանին և ձերբազատվել թուրք-ադրբեջանական իշխանությունից։
Մեր տարածաշրջանում «համ-համ» խաղն այլևս ոչ ոք չի հանդուրժի…
Վերջը մոտ է, չգիտեմ այն լավն է լինելու, թե ոչ, բայց այն մոտ է»։