Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ում, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:
«Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
Նա կոչ է արել դատարանին անհապաղ հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները եւ լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ: