Օլգա Բուզովա և Դմիտրի Տարասով
Բոլորին հայտնի էր որ Օլգա Բուզովան բավականին երկար տառապել էր իր և Դմիտրիի ամուսնալուծությունից հետո, իրենց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել տարիներ առաջ՝ 2021թ․ հավաքույթին, որտեղ Օլգան ստացավ «ոճային Իկոնա» մրցանակը, իսկ Տարասովը պարզապես ներկա էր։
Բուզովան առիթը բաց չթողեց ստորացնելու նախկին ամուսնուն՝ բեմից հայտնելով, որ ամուսինը կրծում է եղունգները՝ տեսնելով, թե ինչ է կորցրել, իսկ Դմիտրին չլռեց և իր հերթին նշեց, որ ցանկանում է, որ Բուզովան գտնի այնպիսի երջանկություն, ինչպիսին նա է գտել Անաստասիյա Կոստենկոյի հետ։
Եգոր Կրիդ և Վալյա Կառնավալ
Եգոր Կրիդը վաղուց արդեն չեր խոսում իր անձնական կյանքի մասին, մինչ Վալյա Կառնավալի հետ բաժանումը, որից հետո տղան երգ և տեսահոլովակ է թողարկել աղջկա մասին՝ ծաղրելով նրան։
Իր հերթին, Վալյան երգի տարբերակով Տիկ-Տոկի հարթակում «Դիսս» է արել նախկինին։
Թիմատի և Անաստասիյա Րեշետովա
Այս գեղեցիկ զույգի ամուսնալուծությունից հետո երկրպագուները դեռ երկար սպասում էին, որ նրանք կմիանան և այս որոշումը պարզապես PR է, սակայն, զույգը այլևս չմիացավ, ավելին, նրանք տարբեր վիրավորանքներ են գրում միմյանց մեկնաբանություններում իրենց Ինստագրամի հարթակում, իսկ Անաստասիյան տեղադրում է տեսահոլովակներ, որտեղ ծաղրում է նախկին ամուսնու նոր ընտրյալներին։