Մարտի 2-ին՝ ժամը 21:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ս. Գ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Ս.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Զ. Գ.-ն (ծնված 2002 թ․) և Ռ. Գ.-ն (ծնված 1978 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։37-ին, մարվել՝ 21։44-ին։ Մասամբ այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։