Մի քանի տարի աշխատել եմ արևմտյան կազմակերպությունների հետ ատելության, ռասիստական դրսևորումների նվազեցման համար… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մի քանի տարի աշխատել եմ արևմտյան կազմակերպությունների հետ ատելության, ռասիստական դրսևորումների նվազեցման համար…

Մի քանի տարի աշխատել եմ արևմտյան կազմակերպությունների հետ ատելության, ռասիստական դրսևորումների նվազեցման համար։

Հիմա վստահ կարող եմ ասել, որ Արևմուտքը ինչ-ինչ խմբերի հանդեպ նվազեցնում է ատելությունն ու դրա միջոցով ատելությունն աճեցնում այլ՝ իրեն խոչընդոտող խմբերի հանդեպ։

Շատ ստեղծարար, արդյունավետ մոտեցում է, որովհետև եթե կա ատելություն ինչ-որ խմբի հանդեպ, ապա կա մյուս խումբը, որը ատելությամբ է լցված։ Իսկ երբ փորձում ես նվազեցնել այդ ատելությունը, բնականաբար այն մյուս խմբին ես մեղադրում ատելու մեջ, ու ինքնըստինքյան աճում է այդ խմբի հանդեպ ատելությունը։

Հա, ու երբ ասում ես դատավորների հանդեպ համակարգային ատելություն են տարածում, մի ապուշ լրագրողատիպ մեկն ասում ա, որ պետք չի ատելության խոսք ասվածը տարածել բոլորի վրա, այն կոնկրետ խմբերի է վերաբերում։ Դեբիլ էլի։

Այդպես Արևմուտքը Հայաստանում գտել է մի շարք խմբեր, որոնց հանդեպ ատելություն կար և այդ ատելությունը կարողացել է շրջել ատողների դեմ։ Նույնն արել է Ուկրաինայում։

Եվ Ուկրաինայի այս պատերազմով ժայթքում է արևմտյան ու Ուկրաինական ռասիստական ատելության, սպիտակ մարդ լինելու արտոնության իրենց կայֆը։ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի լացուկոծի ու Լիբիայում ստրկության մատնված մարդկանց նկատմամբ անտարբերության ակունքը։ Հայերի սպանդին կանաչ լույս տալու և ուկրաինական սպիտակ մարդու համար պատեպատ տալու հույզերի պատճառները։

Այնպես որ, անգամ եթե հայկական ազգանուն ունես, բայց արևմտյան պրոպագանդայի արդյունքում ուկրաինացի լինելը արտոնության օրգազմի մեջ է գցել, ապա հանգիստ խղճով արդարացնում ես հայերի դեմ սպանդը։ Կամ եթե Ազատություն լրտեսակայանի լրագրող ես, բացատրում ես, դե որ հայերն ուզում էին իրենց բանի տեղ դնեին, թող մտնեին Արևմուտքի թիմ: Եվ չէ՞ որ ողջ աշխարհն ա խոսում Ուկրաինայից, սպիտակ մարդու օրգազմն ա հիմա ուկրաինացի համարվելը։

Ընդ որում, անգլո սաքսերն, իհարկե, ուկրաինացիներին իրենց հավասար չեն համարում, այլ մի ցածր կաստա, որին սենց ռասիստ սարքելով՝ տրամադրում են իրենց խոչընդոտների դեմ։ Դրա համար պատրաստ են անգամ իրենց լեզուն կոտրել ու ուկրաիներեն մի նախադասություն ասել, որ ցածր կաստայի սիրտը շահեն։

Իսկ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Բոժկոն, որը իրենից «ցածր կաստայի լեզուն էր սովորել», որ ուրախացնի սևերին՝ մեզ, կիսում է սպիտակ ուկրաինացի իրեն հռչակած մարդու այս բլթոցը։

Բորիս Մուրազիի մոտից իմացա մարդաբանական այս գանձի մասին։ Մեզ՝ սևերին՝ հայերին ու ռուսներին, կրկին ամուր կամք եմ մաղթում ռասիզմի էս ուռուցքներին դիմակայելու համար։

Հովհաննես Իշխանյանի էջից



Նման նյութեր