Ոստիկանությունը հաստատել է՝ Կարեն Անդրեասյանին ЧМО անվանելը վիրավորանք չէ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը հաստատել է՝ Կարեն Անդրեասյանին ЧМО անվանելը վիրավորանք չէ

ՀՀ քաղաքացի Էդգար Հովհաննիսյանը 2022թ․ հունվարի 24-ին հարցում է հասցեագրում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և հարցման մեջ գրում է հետևյալ նախադասությունը․ «ՀՀ արդարադատության նախարար, (հայաթ չիջած ЧМО)՝ Կարեն անդրեասյան»։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմում է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ։

Ոստիկանությունը Էդգար Հովհաննիսյանին հրավիրում է բաժին, նա իր հետ ոստիկանության բաժին է տանում ՌԴ «Норинт» 2007թ․ տպագրության բացատրական բառարան, որի 927-րդ էջում տրված է «ЧМО» բառի իմաստային բացատրությունը, այն է՝ «Ничтозхный, неприятный, человек», որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «աննշան, տհաճ մարդ»։

Քանի որ այդ արտահայտությունը ծանր վիրավորանք չէ, Կարեն Անդրեասյանի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով չի վիրավորում, ոստիկանությունը մերժում է քրեական գործի հարուցումը։

yerevan.today