2021թ. դեկտեմբեր ամսից մինչև 2022թ-ի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով և «Skype» ծրագրի միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել ԱՀ Մարտունու քաղաքի բնակիչ՝ Ս.Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ երաշխավորությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, Ս. Գ.-ից պահանջելով անձնական տվյալներ, վերջինիս համար նրանց կողմից բացված հաշվին փոխանցելու և գործող կեղծ երաշխիքի պայմանի եղանակով Ս.Գ.-ից հափշտակել են ընդհանուր 1185 ԱՄՆ դոլարի համարժեք 576.600 դրամ, վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: