2013 թիվն էր… Նկարահանման հրապարակում Հենոյի հետ աշխատում էինք մի հոլովակի վրա: Ամեն անգամ երբ գործընկերներս ռակուրս ուղղելու, կամ ձայնը կարգավորելու համար բարձր գոռում էին ինձ,- Մխիթարյան, սենց լավա՞… Ես ու Հենոն իրար հետ պտտվում էինք:)) Հետո որոշեցինք, որ հրապարակում իրար անուններով դիմենք, թե չէ արդեն Հենոն էլ էր կադրի «պոստանովկից» խոսում:))
Համեստ, աշխատասեր, մարդկային, չհոգնող, պատրաստակամ, բարձր պրոֆեսիոնալ հատկությունների տեր տղա… Հայ տղամարդ: Համաշխարհային մասշտաբի ֆուտբոլային աստղ: Ազգային հավաքականի ավագ ու խորհրդանիշ:
Շնորհակալ ենք քեզ՝ մեր երկրի ու ազգի պատիվը բարձր պահելու համար: Շնորհակալ ենք, որ քո միջոցով աշխարհի միլիոնավոր մարդիկ ճանաչեցին մեզ:
Դու դեռ երկար ես փայլելու: Փայլի, ախպեր ջան: Հալալ լինի էն 15 տարին, որ նվիրեցիր քո ազգային հավաքականին:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի էջից