Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։
Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը: