Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 46-ամյա Նորայր Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտճոնապարհի 52-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 66-ամյա Ռոզիկ Դավթյանը, 19-ամյա Լուսինե Դավթյանն ու 19-ամյա Լիլիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վարորդն ու վիրավորներն ընտանիքի անդամներ են, իսկ Լուսինե և Լիլիթ Դավթյանները՝ երկվորյակ քույրեր: