Ֆլեշ-հիշողության գերարագ և սառը փոխարինում է մշակվել
Advertisement 1000 x 90

Ֆլեշ-հիշողության գերարագ և սառը փոխարինում է մշակվել

Նիդեռլանդացի և լեհ ֆիզիկոսները դիէլեկտրիկ կոբալտատեղակալված նռնաքարի հիման վրա ստեղծել են հիշողության պահպանման մագնիսական սարք: Այդ մասին գրում է Nature հանդեսը:

Մշակման հիմնական տարրը դարձել է այն թաղանթը, որը պատրաստված է վերոհիշյալ միներալից:

Գիտնականները, փոխելով ճառագայթման գծային բևեռացումը, հասել են թաղանթի մագնիսացածության փոփոխակման, ինչը հնարավորություն է ընձռել դրա վրա պահպանել տվյալները՝ 0 և 1 մագնիսական բիտերը:Տեղեկատվության գրանցման արագությունը կազմել է մեկ իրադարձության համար 20 պիկովայրկյանից պակաս:

Մշակման հեղինակները նշում են, որ իրենց առաջարկած կառուցվածքն զգալիորեն պակաս ջերմություն է անջատում շրջակա տարածություն, քան ֆլեշ-հիշողությունը և կոշտ մագնիսական  սկավառակները: Հետազոտողները վստահ են, որ իրենց մշակումն օգտակար կլինի տվյալների պահպանման համար նոր սերնդի սարքեր ստեղծելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: