«Ո՞րն է Պուտինի վերջնախաղը». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Ո՞րն է Պուտինի վերջնախաղը». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի վերջո, ո՞րն է Պուտինի վերջնախաղը։ Ես որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանի համար շահավետ սցենար չեմ տեսնում։

Եկեք տարբերակները դիտարկենք…

ТАРБЕРАК А. Ռուսաստանը գրավում է ամբողջ Ուկրաինան, հաստատում դրածո ինչ-որ ռեժիմ։

Ուկրաինայի տարածքի մեծ մասի բնակչությունը կլինի խիստ թշնամաբար տրամադրված թե՛ Ռուսաստանի, թե՛ դրածո իշխանությունների հանդեպ և այդ թշնամությունը անընդհատ թեժ է պահվելու Արևմուտքի կողմից։ Ավելին՝ Արևմուտքը (առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները) զգալի միջոցներ է ներդնելու ընդհատակյա դիմադրություն կազմակերպելու համար։

Ռուսաստանը տասնամյակներով մնում է աղետալի սանկցիաների տակ։ Տնտեսության զարգացումը կա՛մ կդանդաղի, կա՛մ նույնիսկ հետընթաց կլինի։

ТАРБЕРАК Б. Ռուսաստանը կիսում է Ուկրաինան՝ վերահսկողություն հաստատելով ձախափնյա (արևելյան հատվածի) վրա։

Այդ մասում լինում է նույնը, ինչ նկարագրեցի առաջին տարբերակի համար, իսկ Ռուսաստանից անկախ մնացած մասում Արևմուտքը կառուցում է ռուսատյացության հզորագույն ֆորպոստ, հզոր բանակով։

Պատկերացրեք 25–30 միլիոն բնակչությամբ, Իսրայելի պես երկիր, որին ուղղվում են Արևմուտքի ֆինանսական, տեխնոլոգիական, քաղաքական աջակցության հզոր հոսքերը։

Ընդ որում կապ չունի, թե ամբողջը չգրավելու համար ռուսներին ինչ երաշխիքներ կտրվեն ուկրաինացիների կողմից, դրանք շատ արագ խախտվելու են, բայց Ռուսաստանն այլևս ռեսուրս չի ունենա այդ երաշխիքները խախտելու համար պատժելու։

Պատժամիջոցները կմնան տասնամյակներով։

ТАРБЕРАК В. Ռուսաստանը մնում է Ղրիմում (մի քիչ ընդլայնված, որպեսզի պաշտպանի թերակղզու ջրամատակարարումը) և Դունբասում և Լուհանսկում։

Ամբողջ Ուկրաինան դառնում է նախորդ կետում նկարագրածս ռուսատյացության ռազմաբազա, ուղղակի 35–40մլն բնակչությամբ։

Պատժամիջոցները կմնան տասնամյակներով։

Այլ тарберак-ներ էլ կան, բայց ավելի քիչ հավանական են (թեպետ ոչ անհնարին)։

Այլ, ավելի հավանական ելքեր տեսնո՞ւմ եք»։



Նման նյութեր