Հարավկորեական Samsung տեխնոլոգիական հսկան դադարեցնում է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան՝ աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին շաբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ էլեկտրոնիկա արտադրողը, որը, մասնավորապես, սմարթֆոններ եւ չիպեր է արտադրում, դադարեցրել է իր բացարձակապես բոլոր ապրանքների մատակարարումը Ռուսաստան։
«Մեր առաջնային խնդիրը մեր բոլոր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովումն է»,- գործակալությունը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքերը:
Հարավկորեական Samsung հեռահաղորդակցական ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների և հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ: