Samsung-ը թողարկել է Galaxy Book2 Pro նոութբուքերի շարքը
Advertisement 1000 x 90

Samsung-ը թողարկել է Galaxy Book2 Pro նոութբուքերի շարքը

Հարավկորեական Samsung-ը հայտարարել է Galaxy Book2 Pro նոութբուքերի առաջատար շարքի թողարկման մասին։ Նրանք կներկայացնեն Galaxy Book2 Pro 360-ը՝ S Pen-ով և Galaxy Book2 Pro-ն՝ 5G աջակցությամբ, ինչպես նաև Galaxy Book2 Business-ը, որը դիրքավորվում է՝ որպես բիզնես համակարգիչ։

Galaxy Book2 Pro 360 և Galaxy Book2 Pro մոդելները նման են միմյանց: Երկուսն էլ հասանելի կլինեն 13,3 և 15,6 դյույմանոց AMOLED էկրաններով՝ Full HD լուծաչափով։ Նոութբուքները կստանան Intel Alder Lake պրոցեսորներ (Core i5 և Core i7), սակայն ընկերությունը չի նշում, թե որոնք։

Այս երկու մոդելների բոլոր տարբերակները կստանան նաև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն, 512 ԳԲ կամ 1 ՏԲ SSD, Full HD տեսախցիկ, ստերեո բարձրախոսներ AKG անվանատախտակով, մատնահետքի սենսորներ, աղմուկը չեղարկող խոսափողներ, Wi-Fi 6E և Bluetooth 5.1 ադապտերներ։ Galaxy Book2 Pro 360-ը կներառի S-գրիչ: Բացի այդ, Samsung-ն ասում է, որ բոլոր մոդելներն ու տարբերակները կունենան առնվազն մեկ Thunderbolt 4 պորտ, մեկ USB-C պորտ և microSD բնիկ:

Galaxy Book2 Pro Business-ի բիզնես թողարկումը նույնպես կաշխատի նորագույն Intel Alder Lake-ի վրա: Սարքի RAM-ի քանակը կկազմի մինչև 64 ԳԲ, ցանկության դեպքում նոութբուքում կարող է տեղադրվել GeForce MX 570A դիսկրետ գրաֆիկական քարտ։

Samsung-ը դեռ չի հայտարարել նոութբուքերի գները։ Վաճառքի մեկնարկը նախատեսված է ապրիլի 1-ին, նախատեսում է սկսել նախնական պատվերների ընդունումը մարտի 18-ից։

Սիրարփի Աղաբաբյան