Ճիշտ խնամված մազերը կարող են 180 աստիճանով փոխակերպել ձեր արտաքինը: «Ճիշտ» ասելով ՝ մասնագետները նկատի ունեն ճիշտ սնուցում՝ վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ:
Փարթամ, հաստ, գեղեցիկ գանգուրներ՝ ո՞ր աղջիկը չի երազում դրանց մասին: Բոլոր տեսակի շամպունների և խնամքի միջոցների գովազդում մենք հաճախ ենք լսում «սնուցում ձեր մազերի համար» արտահայտությունը։ Կոսմետիկ խնամքը, իհարկե, շատ կարևոր է, բայց իրական օգուտը ոչ թե շամպունի կամ բալզամի տարաների մեջ է, այլ առաջին հերթին ձեր ափսեի մեջ:
Մազերի սնուցում. ինչու՞ է դա անհրաժեշտ
Մազերի սնուցումը չափազանց կարևոր է: Մազերի վիճակը կախված է նրանից, թե ինչ ենք մենք ուտում: Եթե խնդիրներ կան, արժե մտածել սննդակարգը փոխելու մասին, սակայն հարկ է հիշել, որ առողջ մազերի համար նախատեսված դիետան ակնթարթորեն արդյունք չի տա։ Դրան հասնելու համար ժամանակ է պետք, հետևաբար՝ նաև համբերություն: Սննդակարգը փոխելով՝ նախ պետք է սպասել, որ օգտակար նյութերն օրգանիզմում «արմատավորվեն», իսկ հետո առնվազն մեկ ամիս հետո դրանք բարերար ազդեցություն կունենան մեզ վրա։
Բոլորը գիտեն, որ սնունդը մեր օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ տարրերով՝ սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով, ինչպես նաև հանքանյութերով և վիտամիններով։ Սպիտակուցները մեր մազերի օրգանական կառուցողն են, դրանց կառուցվածքը հիմնված է դրանց վրա: Դրանք հանդիպում են կենդանական սննդի մեջ (միս և ձուկ), ինչպես նաև ընդեղենում և սոյայում։ Չհագեցած ճարպերը գլխի մաշկի բջիջների առաջացման աղբյուրն են։ Ածխաջրերը հեռացնում են տոքսինները մարմնից, ինչը, իր հերթին, օգնում է մեր մազերին ձեռք բերել փայլ և առաձգականություն:
Այսպիսով՝ եթե դուք ունեք չափազանց ճարպոտ մազեր, պետք է հրաժարվեք տապակած և ճարպային ամեն ինչից, ավելի լավ է մսից անցեք հավի կամ հնդկահավի, ձկան, բանջարեղենի և ձվի: Վիտամին B-ն, որը առկա է ծաղկակաղամբում, բրոկկոլիում և լոբիում, նույնպես կօգնի։
Եթե ձեր գլխամաշկը, ընդհակառակը, չափազանց չոր է, և թեփ է առաջանում, ապա սննդակարգում պետք է ներառել ծծումբ և պղինձ պարունակող մթերքներ՝ կաղամար, ծովախեցգետին, վարունգ և դդմիկ։ Ծծումբով հարուստ են ձվի դեղնուցը, ծնեբեկը, սոխը և սխտորը: Պետք է ներառել նաև ճարպաթթուներ՝ ձուկ ,սաղմոն, ծովատառեխ, թունա, ընկույզ, ձիթապտուղ, ավոկադո և այլն: Անհրաժեշտ է նաև խոնավություն, ուստի օրական խմեք մոտ 1,5 լիտր ջուր։
Անգույն մազերը լիարժեք կփոխվեն նաև ցինկի շնորհիվ: Այն հանդիպում է մսի, ծովամթերքի, ձվի, կաթի, վարսակի ալյուրի, սև հացի մեջ։
Թիրոզինը` պիգմենտի համար պատասխանատու ամինաթթուն, կօգնի վերականգնել գույնը: Այս դեպքում սննդակարգում պետք է ներառել ավոկադո, բանան և կաթնամթերք:
Եթե մազերը թափվում են, սննդակարգում երկաթ, յոդ և վիտամին E ավելացրեք: Յոդը կարելի է գտնել ծովամթերքի և ջրիմուռների մեջ: Երկաթով հարուստ են ձուն, հատիկեղենը, կարմիր միսը, լյարդը և գազարը։ Վիտամին E-ն առկա է բանջարեղենի և կարագի, ինչպես նաև ձվի մեջ։
«Նշված մթերքները ոչ միայն մազերի, այլև ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն են»,-նշում են սննդաբանները: