3,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորությամբ, Էպիկենտոնը Չեչնիայում (ՌԴ) Է: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին: Էպիկենտրոնը գտնվել Է 5 կիլոմետր խորության վրա, նշվել Է Կենտրոնի տվյալներում:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ:
Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ: