Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին բախվել են Toyota Camry-ն ու Niva-ն. երթևեկությունը մասամբ դադարեցվել է
Advertisement 1000 x 90

Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին բախվել են Toyota Camry-ն ու Niva-ն. երթևեկությունը մասամբ դադարեցվել է

Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից Սարի Թաղ տանող ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խաթարվել էր:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: