Այսօր հրաշք օր է։ Ինչու՞ հենց 8 էլի, դե որովհետև կանայք աշխարհի 8-րդ հրաշալիքն են ու որ 8 թիվը թարսենք, հավերժության նշանն է։
Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին կանանց տոնի առթիվ, ցանկանում եմ, որ մշտապես լինեք այ այդպես սիրված, երջանիկ, գեղեցիկ՝ անկախ տարիքից։
Իսկ Գյումրի գալուց անպայման այցելեք 《մարտի 8-ի》 փողոց…
Մեր հին գինով՝ ևս մի հին ու նոր կենաց.
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ-կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:
Եկեք փութանք,
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատա՛նք,
Որ մենք կյանքում
Բախտի՜ նման նրանց գտանք…
Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր,
Մեկն՝ աստղիկ, մեկը՝ լուսնյակ, մեկն՝ արևի տեսքով քաղցր,
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի։
Լուսանկարում՝ ալեքպոլցի կին