
Երևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։ հայտնում է «KP-Samara»-ն՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ավելի ուշ պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել են ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։ Օդանավակայանում աղջկան զննելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։