«Գործընթացը գնում է հանգուցալուծման… Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Գործընթացը գնում է հանգուցալուծման… Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ». Ստեփան Դանիելյան

Գործընթացը գնում է հանգուցալուծման։ Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում։ Նրա խոսքերի մի մասն ուկրաինացիներին է ուղղված, մի մասը’ Արեւմուտքն, իսկ Ռուսաստանի հետ խոսում է բանագնացների միջոցով։

– Ուկրաինացիներին ասում է, որ այս ողջ պատմությունը սկսվել է ԵՄ-ին անդամակցելու ցանկության պատճառով, իսկ սահմանադրության մեջ գրված է, որ նպատակը ՆԱՏՕ-ին անդամագրվելն է։ Ստորագրելով ԵՄ մտնելու հայտը, ցույց է տալիս ուկրաինացիներին, որ իրենց այնտեղ չեն սպասում, իսկ ՆԱՏՕ-ի պահով բոլորն են տեսնում, որ իրենց պաշտպանող չկա։ Այս երկու նպատակներն էլ անհեռատեսական էին ու կրած զրկանքներն’ անիմաստ։

– Արեւմուտքին ուղղակիորեն մեղադրում է, որ իրենց խաբել են ու օգտագործել։ Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ:

Ինչ վերաբերվում է Դոնբասին ու Ղրիմին, ապա հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ միջանկյալ ձեւակերպման շուրջ համաձայնության գալ։ Այսօրվա հայտարարության տողատակերում այդ միտքը դժվար չի գտնել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր