Օրենքով կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը
Advertisement 1000 x 90

Օրենքով կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը

Առողջապահության նախարարությունը առաջարկում է օրենքով հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը»,- ասաց Նանուշյանը։

Նրա խոսքով՝ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության եւ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից: