Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է. մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները. քաղաքագետ
Advertisement 1000 x 90

Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է. մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները. քաղաքագետ

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահանազարյանը.

«Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառներն էլ է հայտնի՝ քարոզչությունը…

Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ (https://t.me/hrantbek/371 )։

Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։

Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին (https://t.me/paterazmner/55)։

Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։

Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։

Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։ Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։ Տեսնենք՝ ոնց կլինի»։



Նման նյութեր