Նոր հրաման. առաջին դասարան ընդունվելու առաջնահերթություններ են սահմանվել. armlur.am
Advertisement 1000 x 90

Նոր հրաման. առաջին դասարան ընդունվելու առաջնահերթություններ են սահմանվել. armlur.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նոր հրամանի նախագիծն է դրվել հանրային քննարկման: Ըստ որի՝ կսահմանվեն դպրոցական տարիքի երեխային հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու ժամանակ սահմանված առաջնահերթությունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի հրամանով սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին: Նաեւ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին: Առաջնահերթություն կտրվի նաեւ Հայաստանի տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին եւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: