Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Արցախյան պատերազմի հերոս Մենուա Հովհաննիսյանի կնոջը՝ Թամարա Կոստանդյանին:
Մենուան ու Թամարան հետաքրքիր սիրո պատմություն են ունեցել, որի մասին պատմել է հերոսի կինը:
«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել:
Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում: Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ… Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:
Զույգը 2 երեխա ունի՝ Սարդուրն ու Արինան:
Ի դեպ, երեխաների անունները հենց Մենուան է ընտրել:
Թամարան հաճախ է ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառումներ անում ամուսնու մասին:
«Տարիներն անցնում են… շատ փորձություններ ենք հաղթահարել միասին… բայց էս մեկը… վերջինը… չի ավարտվում Մեն…
Օր օրի ավելի է խորանում, օր օրի անդունդն եմ գնում… չի ավարտվում քաոսը… մենակով ոչինչ չի ստացվում…չեմ հաղթահարում…»,- մի առիթով գրել է Թամարան:
Ամբողջությամբ՝ armlady.am