Facebook-ը ռեկորդային հոնորար է վճարել ռուս հաքերին
Advertisement 1000 x 90

Facebook-ը ռեկորդային հոնորար է վճարել ռուս հաքերին

Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Լեոնովը հայտնել է իր բլոգում:

Ռուսաստանցին սոցցանցի ծրագրային ապահովման մեջ հայտնաբերել է սխալ, որը հատուկ նկարի միջոցով թույլ էր տալիս դրա սերվերներում գործարկել կամայական կոդ: Լեոնովը սխալը  պատահաբար գտել է կողմնակի ծառայության թեստավորման ժամանակ, ուսումնասիրել է այն և ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել է Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք խոցելիությունը վերացրել են 2016 թվականի նոյեմբերին: Արդյունքում սոցցանցը 40 հազար դոլար է վճարել հաքերին:

Անդրեյ Լեոնովը 2015 թվականից անվտանգության մասնագետ է աշխատում SEMrush ընկերությունում: Նա նաև հաքերների համար նախատեսված Hackerone բլոգ-հարթակի ակտիվ օգտատեր է: