Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական փորձերը նպատակ ունեն խուճապ առաջացնել. Արցախի ոստիկանություն
Advertisement 1000 x 90

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական փորձերը նպատակ ունեն խուճապ առաջացնել. Արցախի ոստիկանություն

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը:

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: