Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Բաղրամյան պողոտայում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Թումանյան փողոցի սուպերմարկետից օգտվող քաղաքացիներին հենց մուտքի մոտ տեղեկացվում է, որ այս պահին փակ է, իսկ բացվելու մասին որևէ պարզաբանում չի տրվում:
Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է այդ պրոցեսը տեղի ունենում: Մեր տեղեկություններով, սուպերմարկետը փակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով: ՊԵԿ-ից և «ՍԱՍ գրուպ»-ից պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք:
Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն ընդգրկված է «ՍԱՍ գրուպ»-ի մեջ և պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ առավել հայտնի ՍԱՍ-ի Արտակ անվամբ: