«Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում». Տիգրան Բալայանը՝ Արշակ Զաքարյանին
Advertisement 1000 x 90

«Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում». Տիգրան Բալայանը՝ Արշակ Զաքարյանին

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իր անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջում քնած է…»:

Արշակ Զաքարյանի գրառմանը ֆեյսբուքում արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ գրելով. «Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի և տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել և հիմարի տպավորություն թողնել, քան խոսել և ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում:

Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին»,- գրել էր Բալայանը:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է էլ գրեց. «Դիրքերում և առհասարակ անվտանգության թեմաներով ամեն մեկը չէ, որ պիտի իր կարծիքը հանրայնացնի: …Մեր մոտ մարդիկ մի քանի անգամ որ դիրք են գնում, գիտեն դառել են անվտանգության մասնագետ ու կարող են բոլորին քննադատել, իսկ պետական ատյաններին քննադատելը «սուրբ» գործ է»: