«Բաքվի բռնապետը, փորձելով իրեն ներկայացնել չեզոք դիրքերից, հստակորեն աշխատում է հակառուսական տիրույթում»
Advertisement 1000 x 90

«Բաքվի բռնապետը, փորձելով իրեն ներկայացնել չեզոք դիրքերից, հստակորեն աշխատում է հակառուսական տիրույթում»

Սյն, ինչ վտանգավոր է հնչեցնել Բաքվի բռնապետական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների բերանով, անում են ադրբեջանական քարոզչամիջոցները։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։

«Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետը փորձելով իրեն ներկայացնել չեզոք դիրքերից հստակորեն աշխատում է հակառուսական տիրույթում։

Սյն, ինչ վտանգավոր է հնչեցնել Բաքվի բռնապետական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների բերանով, անում են ադրբեջանական քարոզչամիջոցները։

Դրանցից ամենատխրահռչակներից մեկն Իրանի և Ադրբեջանի միջև կնքված հուշագիրն, ըստ որի, փաստացիորեն, նոր սահմանային անցակետ է բացվելու «մայրացամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու համար, անթաքույց կերպով փորձում է ներկայացնել որպես Ռուսաստանի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք տարանցման հանգույցին այլընտրանք։

Այսինքն, ըստ էության, բացահայտ կերպով հայտարարվում է հակառուսական գործողության մասին, ինչին գրեթե հպարտությամբ հավելվում է, որ Բաքվի բռնապետը լավ գիտե՝ երբ և որտեղ իրականացնել, այսպես կոչված, քաղաքական «դրեյֆը»։

Փորձելով նաև «մի գնդակով, երկու թիրախ խոցել», Բաքվի բռնապետի քարոչամեքենան փորձ է կատարում նաև այդ հակառուսական գործընթացի մասնակից ներկայացնել Իրանը, որի հիմնական նպատակն այս եղանակով Բաքու-Նախիջևան ցամաքային հաղորդակցությունն իր վերահսկողության տակ պահելը և անհրաժեշտության դեպքում սահմանափակելն է, ինչն իրանական կողմից արվել է նաև նախկինում»,- գրել է Ոսկանյանը։

 



Նման նյութեր