Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանուհի Իննա Խոջամիրյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանուհի Իննա Խոջամիրյանը

«Անցյալի ստվերներ» և «Թաքնված սեր» սերիալներից հայտնի դերակատար Իննա Խոջամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է:

«Մասնագիտությանս ընտրությունը բավականին բարդ ընթացք է ունեցել. փոքրուց երազում էի դիվանագետ դառնալ, այնուհետև՝ իրավաբան, քիչ անց՝ լեզվաբան…

Սակայն հենց ինքնագիտակցությանս ձևավորման փուլում էլ հասկացա, որ ինձ բացառապես ձգում ու հետքրքրում է այն ամենը, ինչը կապված է վարքի, մտածողության, բնավորության, հույզերի ու առհասարակ հոգեկանի հետ: Ընտրածս մասնագիտությունն առանձնահատուկ հավանության չարժանացավ. ինչևէ, ծնողներս ողջունեցին որոշումս»,- հարցազրույցներից մեկում ասել է Իննան, սակայն այսօր նա աշխատում է դերասանուհու մասնագիտությամբ:

Ամբողջությամբ՝ blognews.am