Աստղային ձախողում․ ովքեր են կորցրել իրենց հետևորդներին Instagram-ից Telegram տեղափոխվելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աստղային ձախողում․ ովքեր են կորցրել իրենց հետևորդներին Instagram-ից Telegram տեղափոխվելիս

Մարտի 14-ի դրությամբ, երբ ՌԴ-ում  արգելափակվեց Intagram հավելվածը, աստղերը տեղափոխվեցին Vkontakte ռուսական կայք։

Շատերն այդ ճանապարհով կորցրին իրենց հետևորդների մեծ մասին և նրանցից առաջին տեղում է հայտնվել Օլգա Բուզովան, ով ինստագրամում ունենալով 23,5 միլիոն հետևորդ, այժմ Vk-ում ունի 1,6 միլիոն հետևորդ, չնայած նրան, որ երգչուհին շարունակում է նույն ձևով տեղադրել լուսանկարներ և ուղիղ հեռարձակումներ անել vk-ի հարթակում։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» լրատվականը։

Երկրորդ տեղում է Նաստյա Իվլեևան, ով  Intagram-ում ուներ 18,9 միլիոն հետևորդ,  որից ընդամենը 263 հազարն են այժմ նրան հետևում Vk-ում, իսկ երրորդ տեղում Պոլինա Գագարինան է, ով ուներ 8,6 միլիոն, իսկ այժմ 219 հազար հետևորդ։