ВКонтакте-ն նոր հավելված է թողարկել` փոխարինելով Instagram-ին
Advertisement 1000 x 90

ВКонтакте-ն նոր հավելված է թողարկել` փոխարինելով Instagram-ին

ВКонтакте-ն շարունակում է ուրախացնել մեզ իր նոր հնարավորություններով: Նախօրեին սոցցանցը հավելված է թողարկել, որը թույլ կտա Ռուսաստանում արգելափակված Instagram-ի օգտատերերին իրենց լուսանկարներն ու տեսանյութերը փոխանցել ВКонтакте։

«Ձեր արխիվը պահպանելու համար անհրաժեշտ է միայն տրամադրել ձեր Instagram-ի օգտանունը կամ հաշվի հղումը: Ի դեպ, լուսանկարներն ու տեսանյութերը տեսանելի կլինեն միայն ձեզ»,-ասվում է սոցցանցի տարածած հաղորդագրությունում։