Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ.
Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և ՉԿԱ ոչ մի բացառություն:
Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ԸՆԴԳԾՈւՄՆԵՐՈՎ»: