Մուրճով տղամարդը Հյուսիսային պողոտայում հարձակվել է մարդկանց վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մուրճով տղամարդը Հյուսիսային պողոտայում հարձակվել է մարդկանց վրա

«Ազատագրական շարժում»-ը հաղորդագրություն է տարածել.

Մուրճով տղամարդը հարձակվել է Ազատագրական շարժման անդամների վրա

Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում գործեց Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ:

Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։

Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:

Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են:

Աղբյուր՝ AntiFake.am