Հայաստանի օլիմպիական կոմիտեի դիմաց Opel Astra-ն չի զիջել Cadillac-ն, մեքենաները բախվել են
Advertisement 1000 x 90

Հայաստանի օլիմպիական կոմիտեի դիմաց Opel Astra-ն չի զիջել Cadillac-ն, մեքենաները բախվել են

Մարտի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմանում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչը՝ 25-ամյա Արման Գևորգյանի վաած Cadillac մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորին՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ի. Հ-ին։

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, նա չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Cadillac-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունում պարզվում է, և ունեն տեղեկություններ, որ վթարի պահը փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրվել է։