Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան սեւ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Արեւ ենք ուզում, կյանքի փոշին մաքրել ենք ուզում»,- մեկնաբանություններում գրել է նա։