ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 2.603.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 4.714.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.398.590 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 4.714.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 7-ով հաշվարկվել է 204.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 220.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։