Այսօրվա և մոտակա տարիների ամենալուրջ մեր խնդիրն անվտանգությունն է. Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Այսօրվա և մոտակա տարիների ամենալուրջ մեր խնդիրն անվտանգությունն է. Վրթանեսյան

Մինչև ընդդիմությունն իր հստակ ասելիքը՝ նարատիվը, չձևավորի, մնացած ամեն ինչը տեղում դոփել է լինելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը.

«Այսօրվա և մոտակա տարիների ամենալուրջ մեր խնդիրն անվտանգությունն է։

Նիկոլն առաջարկում է իր «լուծումը». «Մեզնից ինչ ուզում են հանձնենք, բոլորի տակ պառկենք, թուլանանք ու վայելենք խաղաղության դարաշրջանը»։

Հասկանալի է, որ դա լուծում չէ, և իրականում ոչ թե խաղաղության, այլ հայ ազգի վերացման դարաշրջան է լինելու։

Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում ընդդիմությունը։ Ունե՞ն արդյոք ընդդիմադիր տարբեր ուժերը անվտանգության հարցով որևէ հստակ և ընկալելի ասելիք այն մարդկանց, որոնք տեսնում են, որ Նիկոլը երկիրը կործանման է տանում, որոնք անցյալ տարվա արտահերթ ընտրություններին իրենց ձայները տվել են ընդդիմությանը, բայց որևէ հստակ պատասխան չեն ստանում մոտակա անելիքի մասին։

Մինչև ընդդիմությունն իր հստակ ասելիքը՝ նարատիվը, չձևավորի, մնացած ամեն ինչը տեղում դոփել է լինելու։ Իսկ մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք։ Այդ ժամանակը սպառել ենք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը»։