Նանե Սահակյանի ֆեյսբուքյան էջից.
«Սա հատված է այսօրվա Կառավարության նիստից։ Այս պահի թեման ոստիկանությունում բարեփոխումներ էին, վարչապետն ասաց, որ լավ կլինի կանայք ակտիվ լինեն, դիմեն, անցնեն աշխատանքի, ինչից հետո օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը սկսեց խոսել ու ասել էն ինչ լսում եք։
Հիմա հարցս, ըստ ձեզ ի՞նչն է զվարճալի Քննչական կոմիտեի ղեկավար, երիտասարդ պաշտոնյա Արգիշտի Քյարամյանի համար։ Չեմ կարծում օմբուդսմենն անձամբ կամ նրա արտաքինը կարող էր քմծիծաղի պատճառ լինել, միգուցե նրա ասածի բովանդակությու՞նը, այսինքն Քյարամյանը գրեթե ծիծաղում էր նրա վրա, որ կանայք լա՞վ են աշխատում ոստիկանական համակարգում։
Ես վստահ չեմ, հարցնում եմ ուղղակի»։