«Էրեխեքին կենդանի թիրախ սարքողին ընտրողները, էրեխու իրավունքից են ճչում». Հովհաննես Իշխանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էրեխեքին կենդանի թիրախ սարքողին ընտրողները, էրեխու իրավունքից են ճչում». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Սա 2021թ․ մարտի 23-ն է, Ուջան գյուղը։ Այն ժամանակ է, երբ դավաճանն ուր գնում, զրահաբաճկոն էր հագնում։

Երեխաներին հերիք չի բերել ա իրա դավաճանահավաքին, դեռ մի բան էլ կենդանի պատնեշ ա շարել, որ իրան չխփեն կամ խփելուց էրեխեքին կպնեն։

Երեկ Հայաստանի ռուսաֆոբիայի պատվիրակները տագնապած ու հուզված տարածել էին Գյումրու ռուսական, նորից շեշտեմ՝ ռուսական դպրոցի աշակերտների լուսանկարները, որոնք աջակցություն են հայտնել Ռուսաստանին։

Իհարկե, եթե ռուսական դպրոցի աջակցության ակցիայից տագնապում են, հետևաբար երեխաներին կենդանի պատնեշ սարքելուց սիրտները կանգնած կլինի։

Ժամանակի մեջ հետ գնացի՝ պարզելու, թե ինչպես է նրանց սիրտը կանգնել մարտի 23-ին։

Մեկի սիրտը իրա պրոֆիլի նկարը փոխելով էր կանգնել։

Մեկի սիրտը Հայրենիքի փրկության շարժման ցույցը ձեռ առնելով էր կանգնել։

Մեկի սիրտն իր ինստագրամը ռեկլամ անելով էր կանգնել։ Եվ մի տեղ էլ հպարտությամբ գրել էր, որ սրանց ա ընտրել:

Էրեխեքին կենդանի թիրախ սարքողին ընտրողները, էրեխու իրավունքից են ճչում։

Ոնց որ պեդոֆիլը մտահոգվի էրեխեքի իրավունքներով»։



Նման նյութեր