Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.
«Թուրք-ադրբեջանական ֆաշիստական ռեժիմը շարունակում է լայնածավալ աշխատանքները միջազգային դիվանագիտական ճակատում, որոնք միտված են լեգալիզացնել Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան։
Այս անգամ օկուպացված հայկական Շուշիում ադրբեջանցիները անցկացրեցին ինչ որ հերթական հավաքույթ, ակայն մասնակիցների ցանկում ներկայացված են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Այսինքն, ՄԱԿ-ը իր փաստացի մասնակցությամբ հաստատեց, որ թքած ունի հումանիտար և մարդկային բոլոր կանոններին և պատրսատ է սատարել հայասպան բռնապետների հանցագործություններին։
Ես բնավ զարմացած չեմ, պարզապես ուզում եմ կրկին ուշադրություն դարձնել, որ հայերի բոլոր հույսերը «միջազգային հանրության» մասով անհիմն են և ապարդյուն։
Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են ուղիղ պատասխանատվություն այս աննորմալ իրավիճակի ձեւավորման մեջ, քանզի իրենց թրքահաճո և ադրբեջանամետ դիրքորոշումը Արցախի վերաբերյալ բերում է այսպիսի հակահայկական գործընթացների խորացմանը։
Չի լինելու լիարժեք խաղաղություն մինչև չվերականգնվի Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը, իսկ ով պնդում է հակառակը կամ ծայրահեղ անգրագետ է, կամ ուղիղ թուրք է, կամ քողարկված դավաճան»։