Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.
««Ծանր վիրավորանքի» գործով հերթական խայտառակ փաստը։
Արդեն պարզել էինք, որ իշխանական գործիչների դեմ այս հանցակազմով գործերը կարվում են առանց տուժողների կամ այլ քաղաքացիների հաղորդման՝ ոստիկանության կողմից չգիտեմոնց դեպքը «հայտնաբերելու» եղանակով։
Այսօր պարզեցի, որ ոստիկանության հետ ուս-ուսի տված՝ ընդդիմախոսներին քաշքշելու ու պատասխանատվության ենթարկելու գործին լծվել է նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Դրա համար էլ էդքան «փայլուն» ազգային անվտանգության վիճակ ունենք։
ՀԳ. Անկեղծորեն հուսով եմ, որ այլևս երբեք նման փաստաթուղթ չեմ հանդիպի «ծանր վիրավորանքով» քրգործի նյութերում։
ՀԳ-2. Այս գործով, ըստ քննչական մարմնի, քաղաքացին մի քպ-ական կարկառունի անվանել է «անասուն»։
ՀԳ-3. Ջերմ ողջույններս տիկին դեսպանին։ Լավն է, չէ՞, «ժողովրդավարության առաջընթացը»»։